Հարաբերություններում ամենաապաքինող գործընթացը
Advertisement 1000 x 90

Հարաբերություններում ամենաապաքինող գործընթացը

Հիասթափությո՞ւն, թե՞ արժեզրկում

Տարբերություն կա հիասթափության և արժեզրկման պրոցեսների միջև, չնայած շատերը դրանք միավորում են այն դեպքում, երբ մեկը կարող է ամոքիչ լինել, իսկ մյուսը` ամեն կենդանի բան ոչնչացնող:

Հիասթափություն

Սա «վարդագույն ակնոցները» հանելու պրոցեսն է, երբ հմայված էիր ոչ թե ինչ-որ առարկայական, այլ քո կողմից մտածված ինչ-որ բանով, իսկ հիմա այդ զգացողությունն անցել է. իր տեսակի մեջ հիասթափությունը հանդիպում է իրականության հետ, ինչպիսին որ այն կա:

Հիասթափվելով այն բանից, որ ձեր հիացմունքի առարկան բոլորովին էլ հիացմունքի արժանի չէ, դուք վերջապես սկսում եք համագործակցել նրա հետ առանց ֆանտազիաների: Օրինակ, պետք է ընդունել, որ ձեր դիմաց կանգնած մարդը բոլորովին էլ հրաշագործ չէ, այլ պարզապես իր գործի լավ մասնագետը: Եվ դա հաճախ ավելի արժեքավոր է, քան հրաշագործը, քանի որ իրական է ու մոտ:

Ոչ բոլորը կարող են տանել հիասթափությունը` պահպանելով հարաբերությունները, սակայն նրանք, ում դա հաջողվում է անել, տեղափոխվում են հարաբերությունների բոլորովին այլ մակարդակ: Երբ հաճախորդները հիասթափվում են թերապևտի` որպես փրկիչի մեջ, նրան հետ վերջապես կարող են խոսել սովորական մարդկանց նման, քանզի աշխարհում բոլորը սովորական մարդիկ են:

Արժեզրկում

Սա բոլորովին այլ գործընթաց է: Դա իրերից կամ հարաբերություններից իրենց արժեքը խլելն է` դրանով իսկ դրանք ազդելու համար ավելի անէական ու ոչ ուժեղ դարձնելով, անզոր՝ քեզ տխրեցնելու, ցավ պատճառելու համար: Դա հոգեբանական պաշտպանության եղանակներից է: Հենց այդ հնարքն է գործում Եզոպոսի առակի հայտնի աղվեսը` ասելով, թե խաղողը կանաչ է, հասած չէ, և այդ պատճառով էլ իմաստ չունի այն քաղելու փորձեր անել: Իսկ ողջ հարցն այն է, որ աղվեսը պարզապես ի վիճակի չէ հասնել այդ խաղողին, ու աշխատում է մեղմել իր ցավը` արժեզրկելով այն:

Արժեզրկումը հաճախ սպանում է հարաբերությունները` թույլ չտալով տանել այն տրանսֆորմացիան, ինչի համար դրանք նախատեսված են:

Օրինակ, եթե ինչ-որ մեկը ձեր սերն անպատասխան է թողել, կարելի է հեշտորեն նրան հիմար համարել ու հանգստանալ՝ փոխանակ ձեզ հնարավորություն տաք ընդունել կամ մտածել, որ դուք կարող եք ինչ-որ մեկին դուր չգալ` չնայած ձեր ողջ առավելություններին ու արժանիքներին: Ավելի ճիշտ կլինի, որ հաղթահարեք դա, տանջվեք, բայց ինքներդ չարժեզրկվեք ու դուրս գաք հարաբերությունների բոլորովին այլ, ավելի խորը մակարդակ:

Կամ երբ ընկերուհիդ լալիս է իր կորսված սիրո համար, մեզնից ո՞վ չի սփոփել նրան` տղամարդուն անվանարկելով, այսինքն՝ արժեզրկելով:

Երբեմն պատահում է այնպես, որ պատրաստվում եք մարդու հետ շատ ժամանակ անցկացնել, իսկ միգուցե և ողջ կյանքդ, սակայն հետո կտրուկ ինչ-որ բան է պատահում, ու դու նրան ընդմիշտ ջնջում ես քո կյանքից: Ջնջում ես ընկերներիդ ցանցից, վիրավորում սոցիալական ցանցերում:

Միգուցե ձեզ հետ էլ է նման բան պատահել: Միևնույն ժամանակ որտե՞ղ է տրամաբանությունը: Մի՞թե կամ՝ սեր մինչև գերեզման, կամ` տեսնել քեզ չեմ ուզում: Եթե մարդն իրենից արժեք է ներկայացնում, ուրեմն կարելի է նրանից հիասթափվել առանց արժեզրկելու ու գտնել փոխգործակցության նոր բանաձև, իսկ եթե մարդն արժեք չունի, ապա որտեղի՞ց այդքան հույսեր ու պլաններ:

Արժեզրկումը ցավազրկում է, սակայն սպանում է հոգևոր աճն ու ցանկացած փոփոխություն:

Հարաբերություններում ամենաամոքիչ պրոցեսն առանց արժեզրկման ցավազրկումն է, այսինքն` պատրանքներից ազատվելը՝ արժեքների պահպանմամբ ու ինչ-որ իրական բան գտնելու փնտրտուքով, նրանով, ինչն իսկապես հետաքրքիր կարող է լինել, նրանով, ինչը միավորում է ու կարող է ավելի ամուր լինել, քան հմայքը, սիրահարվածությունը կամ հրաշքին միամտաբար հավատալը: Դա պահում է կապը, նշանակում է, այն ավելի խորը կարող է դարձնել, քանի որ ժամանակն ու համատեղ փորձը բացում, խորացնում ու փոխակերպում են:

Նա, ումից դուք արդեն հիասթափվել եք, ավելի արժեքավոր է դառնում, քանի որ արդեն իրական կերպարով է ներկայանում ձեր առջև, ինչպես հին ընկեր, ով ավելի լավն է, քան երկու նոր ընկերը:

Ւսկ այդպես նաև մտերմությունը հեռու չէ, եթե դուք դա ուզում եք, իհարկե:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը