Թալանել են կրթության և գիտության նախարարության աշխատակցի տունը
Advertisement 1000 x 90

Թալանել են կրթության և գիտության նախարարության աշխատակցի տունը

Ինչպես գրում է Shamshyan.com-ը, երեկ, օգոստոսի 17-ին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևան քաղաքի Նորաշխարհյան փողոցի բնակիչ 69-ամյա Մնացական Մաթևոսյանը և հայտնել, որ օգոստոսի 4-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են իր տան ննջասենյակի պատուհանը, ներս մտել տուն ու այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր։

Գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ, այդ զարդերը պատկանում են նույն հասցեի բնակիչ 45-ամյա Մարգարիտա Մաթևոսյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում որպես արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ, իսկ նրա հայրը՝ Մնացական Մաթևոսյանը «Մաթևոսյան-Շին» ՍՊԸ-ի տնօրենն է։