
Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, ինչ նախորդ իշխանությունները գաղտնի էին անում՝ դատավորներին ինչ-որ բաներ թելադրում կաբինետներից, Փաշինյանը հրապարակային արեց, հրապարակից սպառնաց դատավորներին՝ դատարանների անկախությունը վերացնելուն, դատարաններին իր կամքը թելադրելուն մասնակից դարձնելով հարյուր հազար հոգու, հայտարարելով՝ դատավորներ «խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ», այսինքն՝ տեսեք, եթե Քոչարյանին չկալանավորեք, այս մասսաներով կտրորեմ ձեզ։
Կաբինետի զանգը սպառնում էր դատավորին կորցնել պաշտոնը, հրապարակի տեռորը սպառնալիք է դատավորի կյանքին։ Ուրեմն, կվախենան ոչ միայն դատավորները, «խելքները գլուխները» պիտի հավաքեն նրանք, ովքեր կասկածում են «ժողովրդի կամքին»»։