Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առավոտ կեղծ կայքերից մեկը լուր տարածեց, իբր Նիկոլ Փաշինյանին Forbes ամսագիրը շնորհել է տարվա (կամ ամսվա) քաղաքական գործիչ։ Մտա ֆորբսի կայքը, նման բան չկար, մտածեցի լավ, մեր հասարակության մեդիագրագիտությունն ահագին աճել է ու թեմա չի դառնա։
Սխալվեցի, այդ մասին արդեն խոսում են ոչ միայն տաքսու վարորդներն ու խանութպանները, այլ ֆեյսբուքում այդ լուրով կիսվում են պետական տարբեր կառույցների ստորաբաժանումներ։ Ժող ջան, ոչ միայն խնդալու է, այլև իրական վնաս եք տալիս վարչապետին։ Ես վստահ եմ, որ եթե վաղը մեկն ասի՝ չկա նման բան, գտնվելու են մարդիկ, որոնք այդ բանն ասողին կմեղադրեն դավաճանության, դրականը չտեսնելու և այլ հազարումի մեղքերի մեջ»: