«Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես հետևյալ հարցադրումներով…». Արմեն Աշոտյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես հետևյալ հարցադրումներով…». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս փաստաթուղթը՝ գելով. «Ծանոթացեք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի այս շրջաբերականին, որը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։

Վաղն առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես հետևյալ հարցադրումներով.

1. Ո՞րն է տվյալ շրջաբերականի իրավական հիմքը։
2. Ի՞նչ իրավական հիմքով է աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը կոչվում կարգ։
3. Ո՞ր իրավական հիմքով են պատժվելու այս «կարգը» խախտող աշխատակիցները։

Վարչապետի պատասխանը նույնպես կհրապարակեմ»։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10216281410126041?__xts__[0]=68.ARBnJIIFydwxIM5UmxkTlsrl-8VtZwOvtfAYDY7IugL56r6OVuJtekbMzHSY1sXwcM8h_onvk8VPSWSvx4FPVxpNjc58m5UtNkYN65MJu1_1_JgTa6jWWWk7qkNNXYfy_C1nM0ULChpp&__tn__=-R



Նման նյութեր