Մարինե Մանուչարյանի գրառումը hraparak.am-ի հոդվածի վերաբերյալ.
«Կարող եք ինձ տուշոնկով խփել, բայց Մանվել Գրիգորյանի՝ բանտախցից նկարն իմ համար խալաթով դատարան բերելու նման մի բանա։ Արդեն մեկ ժամա գլխիցս դուրս չի գալիս։ Անկախ կատարած հանցանքներից, որի համար նա դեռ պետք է կանգնի դատարանի առաջ ու ստանա իրեն հասանելի պատիժը, մարդու արժանապատվությունը մի բան է, որը պետք է պահվի իրավական երկրում ու երբ որ խոսում ենք արժեհամակարգային տարբերության մասին, ապա պիտի չմոռանանք, որ էսպիսի դեպքերում դա առավելագույնս պետք է դրսևորվի: Սիրով»։