Նոր իշխանությունները հաճախ են խոսում ֆեյք լրատվամիջոնցերի կողմից տարածվող ապատեղեկատվության վտանգների մասին, իսկ իշխանություններին սպասարկող sut.am լրատվականը խոշորացույցի տակ է պահում բոլոր այն լրատվականներին, որոնք փորձում են քննադատել իշխանություններին (սա իրապես ցավալի է, քանի որ նախկինում sut.am բավական ազդեցիկ գործիք էր, իսկ նրա փաստերի ստուգումը համարվում էր անաչառ):
Բանից պարզվում է, որ նոր իշխանության ներկայացուցիչները այնքան էլ դեմ չեն ֆեյք լրատվամիջոցներին և ապատեղեկատվությանը, միայն թե այդ ապատեղեկատվությունը իրենց օգտին լինի: Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը և մի շարք ՔՊ-ականներ իրենց սոցիալական ցանցերի էջում կիսվում են մի ֆեյք լրատվամիջոցի տեղեկատվություն, ըստ որի Forbes ամսագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ճանաչել է տարվա քաղքական գործիչ: Նույն հարցմամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Ամբողջությամբ՝ politik.am