Փաստաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարճ ասեմ: Ոնց հասկանում եմ, որ իշխանությունների կողմից գնում է հասարակության մտքի այլասերում ու ժողովրդի, մեղմ ասած, դրեսիրովկա՝ օգտագործելով «ազգի թշնամի» կլիշեն, հասարակության կողմից չընդունված անձանց նկատմամբ տարատեսակ դոզաներով հրամցվում են, մեղմ ասած, ոչ օրինական բաներ, ու այդ ամենը ժողովրդի ծափերի ներքո:
Տեսնելով, որ հասարակության կողմից համընդհանուր էյֆորիայի ու էլեմենտար տրամաբանության բացակայության պարագայում մի դոզան ընդունվում ու ներծծվում է, անցնում են հաջորդ դոզայի հրամցմանը:
Կսկսեն «ժողովրդի թշնամիներով», վերջում կավարտեն յուրաքանչյուր ոքով, ում մեջ կտեսնեն իրենց իշխանության համար գեթ չնչին վտանգ: Հին մեթոդիկա է, այլ երկրներում փորձարկված ու կիրառված: Հենց դրա համար էլ անհրաժեշտ է այդ «անցումային արդարադատություն» անվամբ շղարշը, որպեսզի դրա տակ ամեն ինչը սղացնեն…
Հ.Գ. Մարդ ընդհանրապես իր արժեհամակարգով պետք ա փորձի տարբերվի նրանցից ում դեմ պայքարել ա: Անգամ Սերժի մտքով երբեք չէր անցնի, ժամանակին կալանավոր եղած Նիկոլին մեկուսարանում նկարել ու նկարը, ասենք, ինչ-որ թերթումտպել տար: Ուր հասանք…
Հ.Հ Գ. Մի անգամ էլ հիշեցնեմ, որ ես այս «հեղափոխությանը» որևէ առումով չեմ մասնակցել, ինչի համար անսահման ուրախ եմ: Անունս չեմ մխտռի…