Օսիպյանը՝ Քոչարյանի տապալված մամուլի ասուլիսի մասին
Advertisement 1000 x 90

Օսիպյանը՝ Քոչարյանի տապալված մամուլի ասուլիսի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տապալված մամուլի ասուլիսի առնչությամբ ոստիկանությունը ոչ մեկից բողոք չի ստացել։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ոստիկանապես Վալերի Օսիպյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանության տրամադրության տակ եղած լուսանկարներն ու տեսանյութը խոսում են այն մասին, որ անօրինական ոչինչ տեղի չի ունեցել։ «Ամեն քաղաքացի ցանկացած վայրում կարծիք հայտնելու իրավունք ունի։ Իրավունք ունի օրենքի շրջանակներում միտինգներ ու բողոքի ցույցեր իրականացնել։ Սա, սակայն, չի նշանակում, որ բոլորը կարող են անել՝ ինչ ցանկանան եւ վկայակոչեն իմ խոսքերը՝ պետք է լինի օրենքի շրջանակներում։ Նույնիսկ եթե նրանց գործողություններն անօրինական են եղել, մենք ոչ մի բողոք չենք ստացել»,- ասաց Օսիպյանը։