
Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ, հայրենադարձության կոչով դիմել ենք մեր հայրենակիցներին՝ Հայաստան գալու մշտական բնակության: Ոմանք արդեն եկել են: Բայց, կարծես թե, առ այսօր ՀՀ քաղաքացիություն շնորհող միչգերատեսչական հանձնաժողովի կազմը հաստատված չէ և այն չի գործում: Մարդիկ ամիսներ ի վեր հայտնվել են առկախ վիճակում, քանի որ շատերը հրաժարվել են իրենց ծննդավայրի քաղաքացիությունից և ՀՀ քաղաքացիություն էլ դեռ չեն կարողանում ձեռք բերել:
Ո՞վ և ի՞նչ գիտի այս գործընթացի մասին»: