Լուրեր կային, որ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ»-ից հեռացած մի շարք աշխատակիցներ աշխատանքի են անցնելու «Արարատ» հեռուստաընկերությունում: Խոսքը ոչ միայն Հանրայինի լրատվական-քաղաքական հաղորդումների նախկին տնօրեն Հարություն Հարությունյանի, այլեւ մեկնաբան Արտակ Հերիքյանի, «Օրակարգից դուրս» հաղորդման վարող Ագնեսա Խամոյանի եւ այլ աշխատակիցների մասին է:
Հերիքյանը hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այս պահին Մակրոնի գիրքն է թարգմանում՝ «Հեղափոխությունը»: «Առաջարկներ շատ կան։ Ավելին չեմ կարող ասել։ Պետք է հասցնեմ թարգմանությունը, որ մինչեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տպվի: Գիտեմ, որ հեղափոխական ու հակահեղափոխական շատ ընկերներ տարբեր լուրեր են տարածում, բայց էս պահին խրված եմ թարգմանության մեջ: Ինձ շատ հարազատ աշխատանքից զրկվելուց հետո թարգմանության մեջ փորձում եմ նախ խաղաղությունս գտնել»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: