«Եթե դատենք մեկին կամ երկուսին՝ կլինի ընտրովի արդարադատություն»
Advertisement 1000 x 90

«Եթե դատենք մեկին կամ երկուսին՝ կլինի ընտրովի արդարադատություն»

Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցումային արդարադատությունը կիրառվում է այն երկրներում, որտեղ հանցանքի մաշտաբները և նրա մեջ ներառված քաղաքացիները այնքան շատ են, որ սովորական արդարադատության համակարգը չի կարող լուծումներ տալ։

Ինչ ունենք մենք։ Երեք նախագահներ, որոնց ժամանակ օրենքները և Սահմանադրությունը ոտնահարելու պակաս չի եղել։ Եթե երեքին էլ դատենք, ապա մեր պետության ձևավորումը կարելի է համարել ձախողված, էլ չեմ ասում՝ ինչ վարկանիշ կունենանք դրսում։ Եթե դատենք մեկին կամ երկուսին՝ կլինի ընտրովի արդարադատություն։

Հետևաբար՝ անցումային արդարադատության իմ ընկալումն այնպիսի ինստիտուտի ձևավորումն է, որ հնարավորություն կտա իրավական ճանապարհով լուծել անցյալի հանցագործությունները և որի փիլիսոփայությունը կլինի ոչ թե որևէ անձի կամ խմբի պատժելը, այլ հանցավոր անցյալը և ներկան հաշտեցնելը։ Կարմիր գիծ գծելը»։