Սամվել Մարտիրոսյան. Ամփոփենք կառավարության 100 օրվան վերաբերող հանրային հարցման արդյունքները
Advertisement 1000 x 90

Սամվել Մարտիրոսյան. Ամփոփենք կառավարության 100 օրվան վերաբերող հանրային հարցման արդյունքները

ԱՅսպիսով, ամփոփենք կառավարության 100 օրվան վերաբերող հանրային հարցման արդյունքները։
Հարցը հետեւյալն էր․ Ինչպես եք գնահատում ՀՀ Կառավարության 100 օրվա գործունեության արդյունքները։ Տարբերակներ․
Գերազանց | Լավ | Վատ | Շատ վատ | Դժվարանում եմ պատասխանել։
Հարցումը իրականացվել է միանգամից մի քանի հարթակների վրա։

Գուգլի քվեարկության տարբերակով (https://goo.gl/forms/iTgya6XXbbWm2zR73 ) ստացվել է 677 պատասխան․
Գերազանց 41,9%
Լավ 38,5%
Վատ 8,3%
Շատ վատ 5,2%
Դժվարանում եմ պատասխանել 5,5%

Իմ Տելեգրամի ալիքում ( https://t.me/SamvelMartirosyan ) ստացվել է 475 պատասխան․
Գերազանց 234
Լավ 182
Վատ 24
Շատ վատ 13
Դժվարանում եմ պատասխանել 22

Իմ Թվիթերի հաշվում (https://twitter.com/Kornelij/status/1030766657986330624) ստացվել է 278 պատասխան․
Գերազանց 34%
Լավ 55%
Վատ 7%
Շատ վատ 4%

Իմ Ւնստագրամի ստորիում հարցումը միայն երկու պատասխան ուներ ֊ այնտեղ ուրիշ տարբերակ չկա պարզապես․ Գ՞ոհ եք Կառավարության աշխատանքից հարյուր օրվա մեջ, այո, կամ ոչ։ https://www.instagram.com/sto…/highlights/17901542488198252/։ Ստացվել է 242 պատասխան
Այո 79%
Ոչ 21%

եթե համեմատենք նախորդ հարման հետ, որը վերաբերում էտ հենց նոր ձեւավորված կառավարության կազմին, մի քանի բան կարող ենք դիտարկել․

ա․ Քվեարկությանը մասնակցողների թիվը կտրուկ նվազել է, ինչը կարելի է դիտել, որպես հասարակության քաղաքականացվածության անկում, ինչը վատ ցուցանիշ չէ

բ․ Կառավարության հանդեպ վստահությունը նվազել էմ բայց շարունակում է մնալ աննախադեպ բարձր ֊ մոտ 80% մոտ՝ անկախ հարցման հարթակից

Samvel Martirosyan



Նման նյութեր