
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հրավիրված ասուլիսի ժամանակ քննադատել է իր բնութագրմամբ «երկու-երեք» լրատվամիջոցների: Նա վրդովված է մամուլի որոշ հրապարակումներից, հայտարարելով. «Ընդհուպ մինչև ընտանիքս սևացրել են ինձ, բայց որևէ կերպ չեմ արձագանքել, դատական գործընթացի մեջ չեմ մտել»: Նախարարը վրդովված է, որ մամուլում գրվել է, թե սփյուռքի նախարարը պառակտում է ԱՄՆ-ի կամ Լոս Անջելեսի հայ համայնքը: «Երկու-երեք ԶԼՄ-ներ կան, որոնք սթափելու կարիք ունեն: Քննադատեք ինձ` ինչքան ուզում եք, նույնիսկ, երբ իմ հարազատներին են կպել, ես չեմ ուզել անձնավորել: Բայց կա պետության հարց, երբ դուք ձեր գործողություններով վնասում եք, ես թույլ չեմ տա…»:
Ավելի մանրամասն՝ aravot.am