84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
Advertisement 1000 x 90

84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ոլորտում Հայաստանի պատմության մեջ բավարարման աննախադեպ ցուցանիշներ են գրանցվել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Դատապարտյալների վաղաժամկետ պայմանական ազատման վերաբերյալ մշակվել է 387 զեկույց, որոնցից 192-ի դեպքում դատապարտյալները հրաժարվել են, որպեսզի իրենց գործը ներկայացվի դատարան: Այս պահի դրությամբ դրանցից 228-ը քննվել են դատարաններում, 84-ը բավարարվել է: Այսինքն` 84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Այսպիսի բավարարման ցուցանիշ Հայաստանի պատմության մեջ չի եղել»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարի խոսքով` առաջիկայում նաև ցմահ դատապարտվածների մասով պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ կներկայացվեն դիմումներ: