Վարչական համաներմամբ ճանապարհատրանսպորտային ոլորտում կկարճվի 1 միլիոն 470 հազար կատարողական վարույթ
Advertisement 1000 x 90

Վարչական համաներմամբ ճանապարհատրանսպորտային ոլորտում կկարճվի 1 միլիոն 470 հազար կատարողական վարույթ

Հայաստանում ճանապարհատրանսպորտային ոլորտում վարչական  տուգանքներից ազատվել է շուրջ 120 հազար անձ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Ընդհանուր առմամբ կկարճվի 1 միլիոն 470 հազար կատարողական վարույթ: Այս պահի դրությամբ կարճվել է մոտ 86 հազար պարտապանների վերաբերյալ 281 հազար 685 կատարողական վարույթներ»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարի խոսքով` առաջիկա երկու ամիսներին համաներումն ամբողջությամբ կկատարվի:

Զեյնալյանը նշեց, որ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրականացվել է վարչական համաներում: