Երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, Արցախի ժողովուրդը նույնպես ցանկացավ ոտքի կանգնել ու պայքարել ուժային կառույցների դեմ։ Արդյունքում տեղի ունեցան փոփոխություններ և այդ փոփոխությունների արդյունքում հրաժարական տվեց նաև Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը։
Արդեն 1 ամիս անց՝ հուլիսի 2-ին, Բակո Սահակյանը ստորագրեց հրամանագիր, համաձայն որի՝ Արայիկ Հարությունյանը նշանակվեց Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: Իսկ իրականում ի՞նչ են խոսում, պատմում Արցախում ապրող մարդիկ Արայիկ Հարությունյանի մասին։
NEWSPRESS.am-ը զրուցել է Արցախի տարբեր գյուղերի, շրջանների ու բնակավայրերի մարդկանց հետո, ովքեր մեզ հայտնեցին տեղեկություններ այն մասին, թե իրականում ինչո՞վ է զբաղված Արցախում Արայիկ Հարությունյանը։ Ընդգծենք նաև, որ մեր թղթակցի հետ զրուցած մարդիկ հարգելի ու հասկանալի պատճառներով չցանկացան ներկայանալ։
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում շատերը նշում են, որ Բակո Սահակյանը լավ մարդ է, սակայն Արցախի գումարներն անցնում են Արայիկ Հարությունյանի «ձեռքի տակով»։ Ու այս համատեքստում Բակո Սահակյանը չի կարողանում վերահսկել Արայիկ Հարությունյանին։ Ըստ ոմանց՝ նրան է պատկանում Արցախում գրեթե ամեն ինչ։
Նա թույլ չէր տալիս, որպեսզի Արցախ մտնի այլ այլուր։ Մի մասն էլ վստահաբար նշում է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ տանկերն անցնելիս են եղել Արայիկ Հարությունյանի ցորենի դաշտերով և նա բարկացել է ու անգամ այդ տարածքից դուրս է հանել տանկերը։ Իսկ մարդկանց մի մասն էլ ժպիտով ու ծիծաղով ասում է․ «Էստեղի Սամվել Ալեքսանյանն էլ Արայիկ Հարությունյանն է»։
Փաստացի Արցախում շատերը բողոքում են Արայիկ Հարությունյանից ու իշխանություններից։ Արցախում ցածր են աշխատավարձերը, բարձր է սննդի ու գրեթե ամեն ինչի գինը։ Արդյունքում Արցախում մարդիկ ապրում են շատ վատ։ Դատելով Արցախում ապրող մարդկանց կարծիքներից ու տեսակետներից կարելի է եզրակացնել, որ այնտեղ գործում է կոռուպցիոն մի մեծ սխեմա, որն արդեն կամաց-կամաց սկսում է գտնել իրավապահ մարմիններից փրկվելու ելքերը։ Իսկ թե իրականում ի՞նչ են անում այնտեղ իրավապահ մարմինները, այդ մասին առաջիկայում հրապարակումով հանդես կգա NEWSPRESS.am-ը։
Ինչպես ասում են Արցախում ապրող մարդիկ․ «Այստեղ պետության ամբողջ գումարը պտտվում է 5-10 հոգու ձեռքում»։