Կարեն Անտաշյանի հրապարակումը.
«Դուք իրոք կարծում եք, թե մեր իրական թշնամիները Ռոբն ու Սերժն են, կոռուպցիան ու գնա՞ճը։ Ոչ սիրելիներս, եթե ընդունում եք, որ եղել է հեղափոխություն, ուրեմն նաև ընդունեք, որ սրանք ընդամենը տեխնիկական խնդիրներ են, եթե կուզեք՝ համակարգի օպտիմիզացիոն խնդիրներ։
Այնպես որ ձեր վախերով հերիք է սնեք հակահեղափոխություն և ռեվանշիզմ սահմանումները, ուղղակի փոխեք ձեր հայացքի ուղղությունը անցյալի դևերից, մի՞թե անմիտ չէ առաջ գնալու մտադրությամբ անընդհատ հետ նայելը։
Մեր համար այսօր պետք է ավելի մտահոգիչ լինեն մեր մեռնող անտառները, թունավորվող ջուրը, մեր ծույլ ու անառողջ կենսակերպը, պարիսպները, որ մենք հետևոաղկանորեն կառուցում ենք մեր մի թիզ հողամասերի ու իրար միջև, համատեղ երջանիկ ապրելու տարածքների բացակայությունը։ Կուբամետրով գործ կա իսկ մենք մեզ սպառում ենք կարևորությունը կորցրած հոգսերի վրա»։