
Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լուսանկարների, տեսանյութերի թեման վերջին օրերին թոփերում ա:
Հատվածային վրդովմունք ա առաջանում, մի քանի օր հարայ-հուրույ լինում ու մոռացվում մինչև մյուս «սենսացիան»: Իսկ խնդիրը արմատական ա ու համակարգային լուծում ա պահանջում:
Առանց մարդու թույլտվության (անչափահասի դեպքում՝ ծնողի, հանգուցյալի դեպքում՝ հարազատի) պիտի արգելված լինի մարդու լուսանկարը զանգվածային միջոցներով տարածելը:
Մեզ մոտ այդ առումով վակխանալիայա)) Ով ում հաշվին ուզում գովազդվումա՝ վերջինիս նկարն օգտագործելով, ով ում ուզում ստորացնում ա…
Լուծում ա պետք:
ԱՄՆում մեդիագրագիտության դասին դեպք ուսումնասիրեցինք, երբ թոռը հայտնի պարբերականին դատի էր տվել, պապու դիակի (պատերազմի դաշտում ընկած) լուսանկարը առանց իրավահաջորդների թույլտվության հրապարակելու համար: Շահել էր դատը»: