«Տարոն Մարգարյանի տեղը երևո՞ւմ է քաղաքապետարանում»,- դիմելով Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանին, հարցրին լրագրողները: «Տարոն Մարգարյանը տվել է իր հրաժարականը, մարդկայնորեն մեր հարաբերությունները շատ լավ են, գեղեցիկ: Հանդիպել ենք, այո: Նրա լիազորությունները դադարել են, բայց մեր մարդկային հարաբերությունները չեն սառել: Ինչ վերաբերում է քաղաքապետարանին, աշխատանքներն ընթանում են բնականոն, որևէ շեղում չկա»,- ասել է Արեյանը՝ հավելելով, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել Տարոն Մարգարյանի հրաժարականի քայլը:
Անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ու «ՔՊ» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Մարությանի թեկնածությանը, Արեյանն արձագանքել է. «Հայկ Մարությանի մասին որևէ բան չունեմ ասելու, որևէ գնահատական տալ չեմ կարող, կոռեկտ չէ: Նա անձ է, ով ունի իր որակական հատկանիշները»: