Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բանակը կրկին հաջողությամբ լռեցրել է թշնամուն
Ադրբեջանական բանակի սադրանքները հիմնականում առավել ակտիվանում են, երբ Հայաստանի որևէ ներկայացուցիչ գտնվում է այլ երկրում հանդիպումների։ Քանի որ այս պահին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հրավերով գտնվում է Ռուսաստանում, ապա ադրբեջանական կողմը չէր կարող ևս մեկ անգամ չփորձեր սադրել առաջնագծում։
Հայկական բանակի զինծառայողները ամբողջ սահմանի երկայնքով հաշված րոպեների ընթացքում լռեցրել են ադրբեջանական բանակի գործողությունները։ ՀՀ ԶՈւ-ն կրկին օգտագործել է նաև խոշոր տրամաչափի զենքեր։ Ընդհանրապես վերջին օրերի ընթացքում հայակական բանակը առավել կոշտ է պատասխանում թշնամու ցանկացած քայլին և դրա արդյունքում առաջնագծի լարվածությունը տևում է ընդամենը հաշված րոպեներ, քանի որ նման դիմադրության բախվելուց հետո թշնամին լռում է շատ արագ»։
https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1779670035415058?__xts__[0]=68.ARBhzIxa9pnEKqJtQT-J4YIIoQc7k0rd2QMN9BTzmeXoAy_63TOTdTLI3z4bvorKmyBr5rQ3hoRkdeMNQ2lDDU11CppRd_hpUJskcat2BD33rjbsLm0kM3nOffVyH-o47UtpufF9NoUZ&__tn__=-R







