Օգոստոսի 28-ին ժամը 19:00 Երևանի կենտրոնում՝ Ազտության հրապարակում կանցկացվի Georgian DAY in Armenia/Հայ-վրացական մշակութային օր նախագիծը:
Նախագծի շրջանակում կցուցադրվեն հայ և վրացի հայտնի դիզայներների հավաքածուները: Նախագծի ընթացքում նորաձևության ցուցադրությունից բացի կլինի նաև համերգային ծրագիր երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:
Հայ-վրացական մշակութային օրվա ընթացքում կներկայացվի մի շարք հայկական՝ URBANISTA, JUST BLACK, NARRE, ինչպես նաև վրացի դիզայներների AVTANDIL ARMENIA, MATTERIEL ARMENIA , MEGI GABUNIA, LASHA JOKHADZE ապրանքանիշեր: Երեկոյի DJ-ները կլինեն SERJO-ն և DONZ-ը՝ Հայաստանից և DJ MZHAVIA-ն՝ Վրաստանից:
ArmMod Fashion նախագիծը երկու տարի շարունակ համախմբում է հայ արտադրողներին ու ստեղծագործողներին մեկ գաղափարի շուրջ՝ կոչ անելով հասարակությանը ընտրել հայկականը, այս անգամ սկսում է ավելի մեծամասշտաբ նախագիծ՝ փորձելով ներկայացնել հայ և վրաց երկրների մշակութային համագործակցությունը:
Իվենթին կարող եք միանալ ֆեյսբուքում: