Երևանում բացվեց Հայ-չինական բարեկամության դպրոցը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում բացվեց Հայ-չինական բարեկամության դպրոցը

Երևանում բացվեց հայ-չինական բարեկամության դպրոցը: Այն կառուցվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աջակցությամբ: Բացման հանդիսավոր միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դպրոցի աշակերտների համար չինարենի ուսուցումը մեծ հնարավորություններ կստեղծի:

«Հայտնի ասացվածք կա` քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Չինարենի իմացությունը բացում է հնարավորություն` հասու լինելու մարդկության և քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի և ահռելի տեղեկատվության:

Հույս ունեմ, որ այս դպրոցը կդառնա այն խողովակը, որի միջոցով հայ ժողովուրդն առավել խորությամբ կտեղեկանա այն ահռելի ազդեցությանը, որ Չինաստանն ու չինական քաղաքակրթությունն ունեցել են մարդկության զարգացման վրա»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը: