Միջադեպ. Նիկոլ Փաշինյանի հետևից բղավող դժգոհող պապիկին անվտանգության աշխատողները փորձեցին հեռացնել. aravot.am
Advertisement 1000 x 90

Միջադեպ. Նիկոլ Փաշինյանի հետևից բղավող դժգոհող պապիկին անվտանգության աշխատողները փորձեցին հեռացնել. aravot.am

Այսօր հայ-չինական բարեկամության դպրոցի բացման ժամանակ միջադեպ եղավ: Դպրոցի բացմանը մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա դեռ դարպասներից ներս չմտած՝ մի մեծահասակ մարդ մոտեցավ ու սկսեց բողոքել, դժգոհել, թե՝ նախկին իշխանությունների պե՞ս եք անում:

Պարզվեց, այդ պապիկը նախկինում, երբ չինական դպրոցը չկար, փոխարենը հայկական դպրոց էր, աշխատել է այնտեղ ու հիմա ցանկացել է մտնել ներս, տեսնել, թե ինչ փոփոխություններ են եղել դպրոցում, բայց անվտանգության աշխատակիցները չէին թողել: Նա սկսեց բղավել Նիկոլ Փաշինյանի հետևից, ի պաշտպանություն վարչապետի՝ բակում հավաքված կանայք սկսեցին բողոքող քաղաքացուն «նեղել»:

Պապիկով սկսեցին զբաղվել անվտանգության աշխատողները, սկզբում երկու հոգով մոտեցան, փորձեցին պապիկին հեռացնել տարածքից: Նա ասաց՝ ո՞վ եք դուք, աշխատակիցներն էլ, թե՝ «արի ասենք ով ենք»: Պապիկը բողոքեց, թե՝ «սա մեր դպրոցն է, ես պիտի ներս չմտնե՞մ»:

Մինչ անվտանգության աշխատողները կզրուցեին նրա հետ, բակի կանայք միջամտեցին, թե՝ «մեր վարչապետի պատիվը մի՛ գցի, ոչինչ, որ ներս չես մտնում: Վայ, մի հատ անդուր բան պտի հելնի՞»:

Վարչապետը միջադեպի համար կարծես սաստեց անվտանգության աշխատողներին, քիչ ուշ վերջիններս մոտեցան պապիկին ու ներս տարան՝ «Արի, արի, թույլ ենք տալիս մտնել ներս»:

aravot.am