Հայաստանում կենսաթոշակը պարենային զամբյուղի չափից փոքր չի լինելու. Մանե Թանդիլյան
Advertisement 1000 x 90

Հայաստանում կենսաթոշակը պարենային զամբյուղի չափից փոքր չի լինելու. Մանե Թանդիլյան

Հայաստանում չի լինելու քաղաքացի, ով ծայրահեղ աղքատ է համարվելու և ստանալու է պարենային զամբյուղի չափից քիչ կենսաթոշակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիլական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Ըստ նախարարի՝ խոսքը վերաբերում է առնվազն 80 հազար քաղաքացու:

«Դա այն քաղաքացիներն են, ովքեր հասել են կենսաթոշակային տարիքի, սակայն այս կամ այն պատճառով պարենային զամբյուղի շեմից ցածր նպաստ են ստանում»,- ասաց նախարարը:

Թանդիլյանի խոսքով` կսահմանվի նվազագույն կենսաթոշակի չափ, որը կլինի առնվազն պարենային զամբյուղի շեմից բարձր:

«Հավանաբար 25 հազար դրամի կարգի կլինի. 2016-ի դրությամբ՝ մոտ 23 հազար դրամ է: Մենք հաշվարկում ենք գնաճի իմաստով, և կարելի է ենթադրել, որ դա 25 հազար դրամի կարգի է»,- եզրափակեց նախարարը: