Xiaomi ընկերությունը ներկայացրել է իր Pocophone նոր ֆլագմանական սմարթֆոնը, որի արժեքը սկսվելու է 300 դոլարից: Սմարթֆոնն աշխատելու է 2,8 գիգահերց հզորությամբ Snapdragon 845 համակարգով:
Մարտկոցի հզորությունը կկազմի 4000 միլիամպեր ժամ: Ինչպես խոստանում է արտադրողը, դա սարքին թույլ կտա զանգի ռեժիմով 30 ժամ աշխատել առանց լիցքավորման: Սմարթֆոնի բարձր արտադրողականությունն ապահովում է հովացման համակարգը, որը գաջեթը պաշտպանում է գերտաքացումից: Pocophone-ն ստացել է 6,18 դյույմանոց էկրան՝ Full HD+ լուծաչափով:
Նաև սմարթֆոնը հանդերձված է 12 և 5 մեգապիկսել լուծաչափով կրկնակի խցիկով: Բացի այդ, գաջեթը հանդերձված է ֆրոնտալ խցիկով՝ 20 մեգապիկսել լուծաչափով: Ընդամենը մոդելը հասանելի կլինի երեք տարբերակով: Սմարթֆոնի առավել թանկ տարբերակը կարժենա 415 դոլար: