
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց զինված ուժերին միանալ պատրաստվող ոստիկանության զորքերի ծառայողներին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: ՀՀ վարչապետը Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ արդեն շնորհակալություն է հայտնել ոստիկանության ներքին զորքերի ծառայողներին, նրանց հարազատներին հայրենիքի սահմանները պաշտպանելու կարևոր առաքելությունը իրականացնելու պատրաստակամության համար:
Ոստիկանության զորքերին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: