Բիզնես-խորհրդատու Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջը չդիմացա, նայեցի Նիկոլի երեկվա լայվը, որ ավելի օբյեկտիվ լինեմ։
Ունեմ դրական և բացասական կարծիքներ։
Դրականից սկսեմ՝
Ընդհանուր առմամաբ ոչմի սխալ բան վարչապետը չասեց, այսինքն չկա ոչմի թեզ, որի հետ կտրականապես չեմ համաձայնվում։ Բոլոր բարձրացրաց հարցերը և թեմաները արդիական են և առաջնահերթ երկրի տնտեսական զարգացման համար։ Դուրս եկավ շեշտադրումները ՏՏ, բնապահպանական և գյուղտնտեսության զարգացման անհրաշեժտության վրա։ Հանքարդյունաբերության նշանակության նվազեցումը նույնպես ողջունելի է, չնայած այս պահին վաղաժամ, կարծում եմ։
Բացասականը՝
Ոչ մի թիվ չհենչեցվեց։ Այսինքն տնտեսական զարգացման մասին խոսելուց չի հիմնվել ոչմի օբյեկտիվ գնահատականի վրա, օրինակ այս կամ այն ճյուղը այս պահին ՀՆԱ-ի քանի տոկոսն է կազմում, ինչքան է հարկեր բյուջե վճարում, ինչքան աշխատատեղ է ստեղծում և այլն և ինչ ենք ակնկալում ապագայից։
Չլսեցի կոնկրետ գործողությունների պլան, թե ինչպես է խթանվելու այս կամ այն ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացումը, ինչ ենք մենք առաջարկելու ներդրողին բացի օրենքով սահմանված պարտավորությունից պաշտպանել ներդրումները։
Մեծ մասամբ ոչ մի նոր ուղղություն կառավորությունը չի առաջարկում, այսինքն՝ այս նույն ուղղությունները միշտ էլ առկա էին նախկին կառավորությունների ծրագրերում այս կամ այն շեղումներով։
Հարկերի իջեցումը, իհարկե, մաքուր պոպուլիզմ է, քանի որ հաշվի չի առնված դրա բացասական ազդեցությունը պետական բյուջեի վրա։ Նաև նմանատիպ հայտարարություններ անելուց առաջ ավելի ճիշտ է սկզբից վերլուծել արդյոք հարկերը բարձր են և դա է խոչընդոտում բիզնեսին, թե կան այլ պատճառներ, որոնց վերացումը ավելի շատ կօգնի բիզնեսին, քան հարկերի իջեցումը, ինչը մեր բացասական բյուջեի և արտաքին հսկայական պարտքի պայմաններում շատ ռիսկային է անել։
Ընդհանուր առմամբ գնահատում եմ վարչապետի այս ելույթը բավարար։ Բավարար՝ մասսաներին գոհացնելու համար, բայց թույլ լուրջ բանավեճ բացելու տեսանկյունից, քանի որ բովանդակային բանավեճ այս ելույթի շուրջ վարել հնարավոր չի։
Ու մեկ էլ այս ամենը կարելի էր տեղավորել 20-25 րոպեանոց ելույթում, եթե չշեղվել այլ թեմաների վրա»։
https://www.facebook.com/aapikyan/posts/2091791820839820