«Պրիվետ, Յուրա»
Advertisement 1000 x 90

«Պրիվետ, Յուրա»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը. «Ադրբեջանի այս մտադրությունն ու քայլը բավական բան է ասում: Եթե օրինակ 2016-ի ապրիլյան պատերազմից առաջ ինձ համար ակնհայտ էր պատերազմի ռիսկերը ու տասնյակ գնահատականներ էի տվել դրա մասին, դրանից հետո պատերազմի մեծ ռիսկերը (ոչ ամենևին բացակայությունը) բացառել եմ այն պատճառով, որ Ադրբեջանը դեռևս չի լուծել խոշորագույն գործոնների՝ իր օգտին կառավարելու հարցը՝ ՀԱՊԿ և Ռուսաստանի ներգրավվում, որը Հայաստանը կարող է անել 5 րոպեում, Իսկանդերներ, որոնք բալանսում լուրջ խախտում էին մտցրել, Նախիջևանի պաշտպանվածության և Թուրքիայի բաց ներգրավվածության հարցը լայնամասշտաբ պատերազմի դեպքում:

Ադրբեջանի այս քայլը, եթե տեղի ունենա, կարող է լուծել առաջին և երրորդ հարցերը՝ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի չեզոքություն դաշնակցի ու գործընկերոջ «ներընտանեկան» վեճում, Նախիջևանյան հատվածի որոշակի, ոչ կատարյալ, բայց մի փոքր «պաշտպանվածություն»:

Ինչպես նկատեցիք, ամեն ինչ վկայում է, որ Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվել, այլ փորձում է այլ խողովակներով լուծել այս խնդիրները, որոնք նախկինում չլուծեց այլ ճանապարհներով:

Հայաստանը պետք է արգելափակի Ադրբեջանի՝ որևէ ստատուսով այդ կազմակերպությանը միանալը: Այլապես լուրջ մտածելու բան կունենա: Չմոռանամ ասել, որ այս ամենը տեղի է ունենում ՀԱՊԿ-ում Խաչատուրովի գլխավոր քարտուղար լինելու շրջանում: Պրիվետ, Յուրա»:



Նման նյութեր