Կա խոշտանգելու ու հերոսի կամքը կոտրելու միտում. պաշտպանը՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին. aysor.am
Advertisement 1000 x 90

Կա խոշտանգելու ու հերոսի կամքը կոտրելու միտում. պաշտպանը՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին. aysor.am

Պատգամավոր Մանվել Գրիգորյանը նախօրեին և այսօր բժշկական կենտրոն էր տեղափոխվել ոչ թե բուժման, այլ՝ փորձաքննություններ անցնելու նպատակով, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Հիմա Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է: Նա բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, բայց հիվանդանոց տանելու նպատակն այդ խնդիրները լուծելը չէր: Նպատակն էր պատասխանել քննիչի դրած հարցադրման, թե ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը», – ասաց Ա. Մկրտչյանը:

Նա նշեց՝ հուլիսի 23-ին որոշում էր կայացվել պարզել, թե ի՞նչ հիվանդություններ ունի Մանվել Գրիգորյանը և արդյոք դրանք համատեղելի են անազատության մեջ գտնվելու հետ, սակայն մեկ ամիս անց՝ օգոստոսի 23-ին, այս փորձաքննությունները դեռ ավարտված չեն:

«Իսկ նրա հիվանդությունները հայտնի են, անբուժելի և ծանր ու կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում էլ ավելի են ծանրացել: Իր առողջական վիճակը, կարելի է ասել, երեք անգամ ավելի վատ է, քան եղել էր կալանավորվելուց առաջ», – ասաց պաշտպանը:

Դտարկմանը՝ արդյոք բժիշկները, տեսնելով պատգամավորի առողջական վիճակը, փորձաքննությունների անցկացման ընթացքում չե՞ն դրել հոսպիտալացման խնդիր՝ փաստաբանն արձագանքեց.

«Կարծում եմ` ինչպես գործընկերս է հաճախ ասում, կա միտում խոշտանգելու, կա միտում կամք կոտրելու, կա միտում ֆեյքային մեղադրանքով կոտրելու հերոսի կամքը, պայքարել-բողոքելու ցանկությունն ու հնարավորությունը, առայժմ դա չի հաջողվել», – ասաց  Արսեն Մկրտչյանը:

aysor.am