Ադրբեջանը թքած ունի իր քաղաքացու վրա․ Աշոտ Ասատրյան
Advertisement 1000 x 90

Ադրբեջանը թքած ունի իր քաղաքացու վրա․ Աշոտ Ասատրյան

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանից Հայաստան է փախել ու ապաստան խնդրել ադրբեջանցի մի կին՝ Գյուլնարա Թարվերդիևան։ Կնոջ մասին հայտարարությունը հայկական կողմից տարածվեց երեկ, սակայն պարզ է, որ ադրբեջանական կողմը դեռ մեկ շաբաթ առաջ գիտեր այս տեղեկության մասին, ավելին՝ կինը բազմիցս զգուշացրել էր, որ եթե Ադրբեջանի իշխանությունները շարունակեն իր հետ վատ վարվեն , նա փախնելու է Հայաստան։

Սակայն պաշտոնապես տարածված տեղեկությունից գրեթե մեկ օր հետո էլ դեռ ադրբեջանական կողմը հայտարարություն չի տարածում իր քաղաքացու մասին։ Ճիշտ է, մենք ամեն ադրբեջանցու չենք համարում ահաբեկիչ ու դիվերսանտ, ինչպես իրենք ներկայացնում են մեր գյուղացիներին, ովքեր պատահաբար անցնում են սահմանը, սակայն շարքային ադրբեջանցի քաղաքացու համար գոնե պետք է մտածի իր պետությունը»։



Նման նյութեր