Երևանի բնակիչները փորձել են թալանել Նավուրի հեռախոսակայանը, գյուղացիները կանխել են. aravot.am
Advertisement 1000 x 90

Երևանի բնակիչները փորձել են թալանել Նավուրի հեռախոսակայանը, գյուղացիները կանխել են. aravot.am

Երևանի բնակիչներ Էդգար Քարտաշյանին և Արման Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2018թ. մարտի 22ին, ժամը 23.00-ի սահմաններում, միմյանց հետ նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, բաց պատուհանով  ապօրինի կերպով մուտք են գործել «Վեոն-Արմենիա» ՓԲԸ  Նավուրի ավտոմատ հեռախոսակայանի շենք, երկրորդ հարկում տեղակայված թվային կայանից առանձնացրել կայանի 8 հատ մարտկոցները, որոնցից 6-ը տեղափոխել են ավտոմեքենայի մեջ, իսկ 2 հատ մարտկոցները տեղափոխելու ընթացքում գյուղի բնակիչները կանխել են հանցանքի կատարումը:

Է. Քարտաշյանը կալանավորված է, գտնվում է  ՀՀ ԱԱ  «Արմավիր»  ՔԿՀ-ում, Ա. Մարգարյանի նկատմամբ  խաափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է օգոստոսի 24-ին:

Ավելի մանրամասն՝ aravot.am