Ավտոմեքենան ընթանում Էր ժամում 90 կիլոմետր արագությամբ, երբ բազեն հանկարծ բախվում Է դրան և հրաշքով ողջ մնում այն բանի շնորհիվ, որ լռվել-մնացել Է ավտոմեքենայի թափարգելի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կադրերում երևում Է, թե ինչ զվարճալիորեն Է բազեն լռվել ավտոմեքենայի ցանցում. նրա գլուխն այնպիսի դիրքով Է հայտնվել ներսում, որ նա չի կարողանում իր ճանկերով որևԷ բանի հենվել և բառացիորեն կախված Է իր վզից:
Հոլովակի հեղինակը և ավտոմեքենայի տերը պատմում Է, որ ճանապարհով ընթանում Էր ժամում 90 կիլոմետր արագությամբ, երբ իր ավտոմեքենայի մեջ Է մխրճվում թռչունը:
Սկզբում նա խիստ վախենում Էր նայել տեղի ունեցածին, որովհետև մտածում Էր, թե բազեն մահացու հարված Է ստացել, բայց, այնուամենայնիվ, որոշել Է դուրս գալ ու տեսել Է պատահածը:
Նրան օգնության Է հասել մոտակայքում գտնվող մի տղամարդ: Կադրերում երևում Է, թե նա ինչպես Է փորձում բռնել թռչնին և նրան դուրս բերել, բայց թռչունն «աքացի Է տալիս» և վախեցնում իր փրկչին: Այդ ժամանակ տղամարդը բռնում Է նրա թևերից, որպեսզի նա կտրուկ շարժումներ չանի, և պտուտակահանի օգնությամբ թռչնի լռված գլուխը շարժում Է հարկավոր ուղղությամբ:
Եվ ահա բազեն ազատության մեջ Է, բայց, չգիտես ինչու, թռչել չի ցանկանում: Տղամարդը նրան նստեցրել Է գետնին, իսկ նա շարունակել Է մնալ այդ դիրքում և այս ու այն կողմ նայել՝ թույլ տալով «գնահատել» իր գեղեցկությունը և նույնիսկ շոյել: Ի վերջո, երկար հորդորներից հետո նա, այնուամենայնիվ, թռչում Է: