Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի պատմություն էլ կա. Աշոտ Սուքիասյանին՝ որպես կարկառուն հինգհոլովականի, մի անգամ բերման են ենթարկել ԿԳԲ: Մի քանի օր տևած հարցաքննությունից հետո պարզվել է, որ մի ուրիշ լեզվաբան՝ կարկառուն յոթհոլովական, մատնագիր է գրել, թե իբր բոլոր հինգհոլովականները և հատկապես Սուքիասյանը սեպ են խրում հայ-ռուսական հարաբերություններում և հետևաբար հակառուս են, քանի որ եթե ընդունվի, որ հայերենն ունի հինգ հոլով, հայ երեխաներն ավելի դժվար կսովորեն ռուսերեն, որովհետև ռուսերենն էլ ունի յոթ հոլով: Աշոտ Սուքիասյանին բաց են թողել, բայց յոթ հոլովի համակարգը, համենայնդեպս, պահել են 🙂 »:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ