Դերասան Անդրանիկ Հարությունյանի դուստրը՝ Էլենը, դարձել է 6 տարեկան, ինչի առթիվ ծնողները նրա համար գեղեցիկ խնջույք են կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։
Դերասանի կինը` Մերին, պատմել է, որ դստեր ծննդյան խնջույքի թեմատիկան վերջին պահին ամբողջությամբ փոխվել է. «Ամեն տարի ինչ–որ թեմատիկայով ենք կազմակերպում Էլենի ծնունդը։ Այս տարի նա ցանկացել էր բալերինայի կերպարով ներկայանալ։ Ամեն ինչ այդ ոճում էինք նախապատրաստում, սակայն վերջերս խանութում մի զգեստ տեսավ, ասաց, որ ուզում է գնենք իր համար։
Անդոն անմիջապես համաձայնեց, նման դեպքերում ոչ չենք ասում։ Երբ գնեցինք զգեստը, Էլենն ասաց, որ ուզում է ծննդին հենց այդ զգեստով լինել։ Դրանով պայմանավորված ամբողջ թեմատիկան փոխվեց։ Կարմիրի ու սևի համադրությամբ կազմակերպեցինք ամեն ինչ»։
Ամբողջությամբ՝ life.tert.am