«Ապրիլով ամեն ինչ չի վերջացել, ապրիլով ընդամենը նոր փուլ է սկսել»
Advertisement 1000 x 90

«Ապրիլով ամեն ինչ չի վերջացել, ապրիլով ընդամենը նոր փուլ է սկսել»

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր նորից զինվոր է զոհվել։ Գյուղում ապրող ընտանիքի զավակ է։ Գիտեմ, որ իշխանության մեջ եղողները դժվար են պատկերացնում, թե ինչ է զինվոր զավակ կորցնելը։ Նրանք հեռու են այդ վիճակում հայտնվելուց։ Իսկ հիմա իշխանության են գալիս հիմնականում բանակում չծառայածները։ Վաղը որ պատերազմ լինի, նրանցից որեւէ մեկը ռազմի դաշտում չի հայտնվելու։ Դե էդպես է աշխարհի կարգը։ Ու հիմա էս իշխանությունից պետք է կարողանանք հնարավորինս ինչ-որ բաներ պոկել այդ զինվորների, սպաների համար։

Զոհվելուց հետո մեդալով պարգեւատրելով չպետք է ավարտվի զոհվածի կամ վիրավորի պատմությունը։ Նրանց ընտանիքներին չենք կարող թողնել աղքատության ճիրաններում։ Պատգամավորներից գոնե մի քանի հոգի այս հարցերն անընդհատ պարտավոր են բարձրացնել։ Որովհետեւ ապրիլով ամեն ինչ չի վերջացել, ապրիլով ընդամենը նոր փուլ է սկսել»։