The Beatles-ի հիմնադիր Ջոն Լենոնին սպանած Մարկ Դեւիդ Չեփմենը կմնա բանտում: Ինչպես օգոստոսի 23-ին հայտնել Է New York Post թերթը, այս որոշումն ընդունել Է պայմանական-վաղաժամկետազատման հանձնաժողովը, որը մերժել Է բավարարել ներման վերաբերյալ հանցագործի տասներորդ խնդրագիրը:
Հանձնաժողովի անդամները, որի կազմում եղել են Մարկ Քոփոլան եւ Օթիս Քրուզը, որոշել են, որ Չեփմենը չի կարող ազատ արձակվել, քանի որ, նրանց կարծիքով, նա դեռեւս վտանգ Է ներկայացնում հասարակության համար, նշում Է հրատարակությունը:
63-ամյա հանցագործը ներման վերաբերյալ նոր խնդրագիր կկարողանա ներկայացնել միայն 2020 թվականին:
Այսպիսով, Չեփմենը կշարունակի իր ցմահ ազատազրկումը կրել Նյու Յորքի նահանգի Wende խիստ ռեժիմի բանտում:
Չեփմենը The Beatles-ի հիմնադիրին գնդակահարել Է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգու մոտ՝ Dakota անվանումով շենքի մուտքից ոչ հեռու, որտեղ Լենոնն այն ժամանակ ապրում Էր կնոջ՝ Յոկո Օնոյի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: