Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում օգոստոսի 4-ին տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։
Գողթ-Գեղարդ ճանապարհահատվածը դեռևս վտանգավոր է
| Դիտվել է`
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, մի քանի պայթեցումներից և հողային աշխատանքներից հետո դեռևս ամբողջովին վերացված չէ նոր փլուզման վտանգը։ Քարաթափմանը նպաստում են նաև տվյալ տեղամասում առկա սողանքային ակտիվ երևույթները։
Մասնագետների գնահատմամբ՝ ճանապարհի վրա կախված ժայռաբեկորը վնասազերծելու, հողային աշխատանքներն ավարտին հասցնելու և ճանապարհն ամբողջությամբ անվտանգ երթևեկելի դարձնելու համար ևս 7-10 օր ժամանակ կպահանջվի։ Այդ ժամանակահատվածում նշված ճանապարհահատվածը երթեկության համար վտանգավոր է։
Դժբախտ պատահարներից և անցանկալի հետևանքներից խուսափելու համար ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հորդորում է զերծ մնալ այդ ճանապարհահատվածով երթևեկելուց։
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ