ՎիվաՍել-ՄՏՍ և Նաիրի բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունները հերքում են Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների հետ առնչությունը. yerevan.today
Advertisement 1000 x 90

ՎիվաՍել-ՄՏՍ և Նաիրի բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունները հերքում են Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների հետ առնչությունը. yerevan.today

Տարբեր տարիներին տարածում ստացած լուրերը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամների՝ տասնյակ ձեռնարկությունների սեփականատեր լինելու կամ բաժնեմաս ունենալու մասին, վերջին օրերին հերքվում են:

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը հայտնում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր ընտանիքի անդամները կամ իր հետ փոխկապակցված անձինք չեն հանդիսանում և երբևիցե չեն հանդիսացել ՎիվաՍել-ՄՏՍ (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) սեփականատեր կամ բաժնետեր: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա փաստացի բաժնետերեր են հանդիսանում «ՄՏՍ» ՀԲԸ-ն, որին պատկանում է բաժնետոմսերի 80%-ը, և լիբանանաբնակ Ֆաթուշ եղբայրները, որոնց պատկանում է բաժնետոմսերի 20%-ը»:

«Նաիրի» բժշկական կենտրոնն իր հերթին հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքի անդամները երբևէ չեն հանդիսացել «Նաիրի» բժշկական կենտրոն ՓԲԸ բաժնետեր: Ընկերության 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում Հարություն Մաքսիմի Քուշկյանը:

Հիշեցնենք, որ մինչ այս նմանատիպ բովանդակությամբ հայտարարություն են արել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն, «Ռոբերտո» կոշիկների ցանցը, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

yerevan.today