«Ինքնաոչնչացվող» էլեկտրոնային նամակների ուղարկման գործառույթը հասանելի է դարձել Google-ի փոստի բոլոր օգտատերերի համար: Այդ մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Այժմ Gmail-ի օգտատերերը, ներառյալ նրանք, ովքեր փոստն օգտագործում են շարժական սարքերում, կարող են նամակ ուղարկելիս մատնանշել այն ամսաթիվը, երբ այն ինքնաբերաբար կհեռացվի Google-ի սերվերներից և ստացողի փոստարկղից: Նամակի ոչնչացման ժամկետը մեկ օրից մինչև հինգ տարի է:
Բացի այդ, նման նամակները հնարավոր չի լինի վերաուղարկել այլ մարդկանց, տպել կամ պատճենահանել դրանց բովանդակած տեքստը: Նաև Gmail-ը հնարավոր է դարձրել արդեն ուղարկված նմակների խմբագրումը շարժական սարքերի համար: Այդպիսով՝ օգտատերերը կարող են շտկել վրիպակները կամ ընդհանրապես ջնջել արդեն ուղարկված նամակը: