Դատարանն ուզում է արտաքսել փոքրիկ հայերին. Հովիկն ու Լիլին երբեք Հայաստանում չեն եղել. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դատարանն ուզում է արտաքսել փոքրիկ հայերին. Հովիկն ու Լիլին երբեք Հայաստանում չեն եղել. armeniasputnik.am

Երեխաների մորը դեռ մեկ տարի առաջ են արտաքսել Հայաստան, իսկ հիմա հերթը հասել է նրանց։

Երկու անչափահաս երեխաներին` 13 տարեկան Հովիկին և 12 տարեկան Լիլիին, ուզում են արտաքսել Նիդեռլանդներից։ Այս մասին հայտնում է Dutch News պարբերականը։

Դատարանը թույլտվություն է տվել արտաքսել Նիդեռլանդներում ավելի քան 10 տարի ապրած երեխաներին։ Հովիկն ու Լիլին Ռուսաստանում են ծնվել, երբեք չեն եղել պատմական հայրենիքում` Հայաստանում, նույնիսկ հայերեն չգիտեն։ Բայց նրանք այլևս չեն կարող մնալ Նիդեռլանդներում, նրանց ապաստան տրամադրել չեն կարող Եվրոպայում։

Հաղորդագրության համաձայն` երկրի Բարձրագույն վարչական դատարանը արդարադատության նախարար Մարկ Հերբերսին հայտնել է, որ նա պարտավոր չէ երեխաների ժամանակավոր կացության իրավունք տրամադրել։ Սակայն այնտեղ նշվում է նաև, որ երեխաները ոչ մի դեպքում փողոցում չեն մնա և պետությունը նրանց օգնություն կտրամադրի, եթե նրանց մայրը չկարողանա նրանց արժանի խնամք ապահովել։

Երեխաների մայրը` Արմինե Համբարձումյանը, մեկ տարի առաջ Հայաստան էր արտաքսվել փախստականների ճամբարից, որտեղ երկար տարիներ փախստականների կարգավիճակ էր փորձում ստանալ։ Սակայն նա հասցրել էր թաքցնել որդուն և դստերը։ Սակայն իրավապահներին հաջողվել էր գտնել երեխաներին, ինչից հետո Հովիկն ու Լիլին տեղափոխվել են այլ ընտանիք։

ա Նիդեռլանդներում ապրող կամ ծնված երեխաների արտաքսման ծրագրի բազմաթիվ դեպքերից մեկն է։ Երկրում աղմուկ բարձրացրած մեկ այլ պատմություն էլ կապված է ուկրաինական ընտանիքի հետ։ Նիդեռլանդներում ծնված, մեծացած, 17 տարի անցկացրած և նույնիսկ դպրոց գնացած երեխաներն արտաքսվել էին հուլիսի սկզբին, երբ արդարադատության նախարար Մարկ Հարբերսը հրաժարվել էր նրանց կացության իրավունք տրամադրել։

armeniasputnik.am