Բելառուսը նոր ռազմական տեխնիկաներ է առաջարկում Ադրբեջանին․ Աշոտ Ասատրյան
Advertisement 1000 x 90

Բելառուսը նոր ռազմական տեխնիկաներ է առաջարկում Ադրբեջանին․ Աշոտ Ասատրյան

«Ադրբեջանը վերջին շրջանում Բելառուսից գնել էր «Պոլոնեզ» ՀԿՌՀ, որից հետո բելառուսական կողմը կրին փորձ է կատարում Ադրբեջանի հետ ամրացնել ռազմական համագործակցությունը։

Չնայած այն հանգամանքին, որ մարդիկ կարծում էին, թե Ռուսաստանը թույլ չի տա Բելառուսին Ադրբեջանին զենք վաճառել, բայց փաստը մնում է այն, որ Բելառուսը կարողացավ այդ վաճառքը իրականացնել։ Այժմ էլ նրանք ոչ պաշտոնապես, բայց առաջարկում են Ադրբեջանին գնել նորացված ԱԹՍ-ներ և սովետական որոշ զինատեսակների ավելի արդիականացված մոդելներ։ Բելառուսական կողմը կարծում է, որ դա չի անդրադառնա հայ-բելառուսական հարաբերությունների վրա, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը և Բելառուսը այս պահին ՀԱՊԿ անդամ են։

Բելառուսական կողմը , որպես օրինակ բերում է Ռուսաստանին, ով երկու կողմերին էլ զենք է վաճառում, Բելառուսն էլ իր հերթին հայտարարում է, որ ինքը տարբեր հարթակներում համագործակցում է նաև Հայաստանի հետ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Աշոտ Ասատրյանը։



Նման նյութեր