ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երբ զինորի մայրն է գրում. «Գագիկ ջան, դեպի Արցախ ճանապարհները բա՞ց են, որդիս այնտեղ է ծառայում, գնում ենք տեսության», այդ պահին դեպի Արցախ տանող բոլոր ճանապարհները անցանելի դարձնելու անսպառ ցանկություն եմ ունենում: Առողջություն և անփորձանք ծառայություն մեր բոլոր զինորներին»: