Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Facebook-յան իր էջում գրել է. «1999թ. հոկտեմբերի 27-ին պարզապես երկրի ղեկավարություն չգնդակահարվեց, այլ նաև՝ քաղաքական կամք, որն ի դեմս ժողովրդի ընտրության մարմնացած էր Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի ու մյուսների մեջ:
Անկախ իրենց կառավարման շրջանում սպանված ղեկավարների բացթողումներից, սխալներից, նրանք չափազանց անկախ ու ինքնիշխան Հայաստանի կողմնակիցներ էին, տեսակով էլ այդքան անկախ, ինքնիշխան՝ հատկապես արտաքին թելադրանքներից:
Հոկտեմբերի 27-ին հեռահար թիրախը հենց Հայաստանի ինքնիշխանությունն էր, ու հենց այդտեղ կոտրեցին պետության ողնաշարը, որը մինչև այժմ չենք կարողանում ապաքինել, բուժել, որովհետև դրա ամենակարճ ուղին պատվիրատուների բացահայտումն էր, ինչը չարվեց:
Բոլոր նահատակների շիրիմներին հանգստություն, լույս ու խաղաղություն»: