«Էն՝ որ Մերկելը Հյուսիսային պողոտայում է քայլել, էդ պողոտայի արժեքը դրանով չի բարձրանում». Լիզա Ճաղարյան
Advertisement 1000 x 90

«Էն՝ որ Մերկելը Հյուսիսային պողոտայում է քայլել, էդ պողոտայի արժեքը դրանով չի բարձրանում». Լիզա Ճաղարյան

Արձակագիր Լիզա Ճաղարյանի գրառումը.

Հյուսիսային պողոտան կառուցվել է բազմաթիվ երևանցիների արցունքների, արյան ու մահվան վրա՝ մեկ։ Կառուցվել է ԱՆՃՈՌՆԻ, խառնիճաղանջ և նույնքան չտեսություն է ու անճաշակություն՝ որքան Հանրապետության հրապարակի ռոբական խայտառակ «խալիչան»՝ երկու։ Հյուսիսային պողոտայում որ կանգնում ես ու այնտեղից նայում, թե ոնց է «խեղդվում» Օպերայի շենքը, միայն հայհոյելու ցանկություն է առաջանում էդ անիծյալ «պողոտայի» հեղինակին ու նախաձեռնողին՝ երեք։

Բավարարվեմ այսքանով, չնայած լիքը բան կարելի է ասել։

Էն՝ որ Մերկելը Հյուսիսային պողոտայում է քայլել, էդ պողոտայի արժեքը դրանով չի բարձրանում։ Կարող էր քայլել նաև Օպերայի հրապարակում, Աբովյան փողոցում կամ առհասարակ չքայլել։

Մեղայասսու



Նման նյութեր