Կարելի է միանգամից ասել՝ ոչ, բայց մարդիկ բան են խնդրել, պետք է ուսումնասիրել. Զեյնալյանը՝ «Սասնա ծռերի» կոչի մասին
Advertisement 1000 x 90

Կարելի է միանգամից ասել՝ ոչ, բայց մարդիկ բան են խնդրել, պետք է ուսումնասիրել. Զեյնալյանը՝ «Սասնա ծռերի» կոչի մասին

Ես հիմա պատրաստ չեմ միանշանակ ու վերջնական պատասխան ու գնահատական տալ «Սասնա ծռերի» կոչին՝ մարդասիրական քայլ անել ու դադարեցնել իրենց նկատմամբ հետապնդումը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» կողմից արդարադատության նախարարությանն ուղղված կոչին՝ դադարեցնել իրենց նկատմամբ հետապնդումը՝ մարդասիրական քայլ կատարելով:

«Չափազանց մեղմ հումանիստական ակցիայի մասին է խոսքը: Հումանիստական քայլի կոչ է հնչել, դրա համար պետք է ուսումնասիրություն արվի, ոչ թե ոտքի վրա, մարդիկ բան են խնդրել՝ միանգամից մերժել: Կարելի է միանգամից ասել՝ ոչ ու վերջացնել»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ զոհված ոստիկանների հարազատները պահանջում են պատասխանատվության ենթարկել «Սասնա ծռերին», նախարարն ասաց, որ դա միայն նրանց պահանջը չէ, այլ պետության պոզիտիվ պարտականությունն է՝ ապահովել մարդկանց կյանքի իրավունքը. «Իսկ կյանքի իրավունքի բովանդակության բաղկացուցիչ մաս է նաև սպանության բոլոր հանգամանքները պարզելը, մեղավորներին գտնելը և պատասխանատվության ենթարկելը: Այդ պատասխանատվությունը պետք է համարժեք լինի կատարված հանցագործությանը»:

news.am