Ի՞նչ նպատակ են հետապնդում վերը նշված խառնակիչները. Արշավիր Ղարամյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ի՞նչ նպատակ են հետապնդում վերը նշված խառնակիչները. Արշավիր Ղարամյան

Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«Թե Հայաստանի Հանրապետությունում և թե Արցախի Հանրապետությունում որոշ «կենդանանման» քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպես նաև իրենց ժամանակաշրջանի «հանճարեղ» փորձագետներ հռչակած վերլուծական կենտրոնների ղեկավարներ հորջորջում են, որ Արցախում ձևավորվել են հակահեղափոխական շարժում ու խմբեր, որոնք ուղղորդվում և ղեկավարվում են Արցախի Հանրապետության իշխանությունների և նրանց մերձակա շրջանակների կողմից: Այժմ՝ հռետորական հարցադրումներ.

1) Այդ դեպքում ՀՀ-ում իրականացված թավշյա հեղափոխության առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է իր ընտանիքի անդամների հետ ազատ և անկաշկանդ զբոսնում Ստեփանակերտի կենտրոնական հրապարակով և փողոցներով:

2) Ի՞նչ նպատակ են հետապնդում վերը նշված խառնակիչները:

Նկարները Նիկոլ Փաշինյանի և ֆեյսբուքյան օգտատեր Grigori Arustamjan-ի էջերից»: