Դերասան Էդգար Իգիթյանը երեկ մկրտվել է: BlogNews.am-ի հետ զրուցում դերասանը ասաց, որ մկրտելու ցանկություն վաղուց ուներ, բայց միայն վերջերս կարողացավ իրականացնել այն.« Շատ շուտվանից էի ուզում մկրտվել, քանի որ ինքս հավատում եմ Աստծուն, բայց չէր ստավցում: Օրեր առաջ որոշեցինք ու մի քանի օրում պատրաստվեցինք արարողությանը: Որոշմանս նպաստեց նաև այն, որ շուտով պետք է ամուսնանամ ու պսակադրության արարողության համար դա պարտադիր պայման է»:
Արարողությունը տեղի է ունեցել Կոմիտասի պողոտայի նորոբաց սուրբ Խաչ եկեղեցում.« Անհամբեր սպասում էի այդ եկեղեցու բացմանը, շատ գեղեցիկ ու աստվածային վայր է: Անպայման ցանկանում էի այնտեղ ստանալ Աստծո օրհնությունը»:
Դերասանը մկրտվել է հայտնի դիզայներ Արփինե Կոշտոյանի ու նրա ամուսնու քավորությամբ, ով Էդգարի մանկության ընկերն է.« Քավորի ընտրության համար երկար չեմ մտածել: Հայկը մանկությանս ընկերն է, միասին նաև դպրոցում ենք սովորել: Ամենահարզատ մարդկանցից է ինձ համար ու նրա ընտանիքի հետ կապը երբեք չենք խզելու»,- ասած Էդգարն ու հավելեց, որ չի բացառվում, որ հայտնի դիզայների ընտանիքը նաև իր հարսանիքի քավորը լինի:
Էդգարի զգացողություններն ու էմոցիանները տարբեր են Աստծո օրհնությունը ստանալուց առաջ և հետո .«Իմ մեջ միշտ եղել է հավատը, բայց երեկվանից հետո մի տեսակ ավելի հանգիստ եմ ու Աստծուն ավելի մոտ եմ զգում: Միանշանակ փոփոխություն կա»:
Էդգարի մկրտությանը միայն ամենահարազատ մարդիկ են ներկա եղել: Մեծ խնջույք չեն կազմակերպել: Արարողությունից հետո Երևանի ռեստորաններից մեկում շնորհավորել են միմյանց ու հաճելի երեկո անցկացրել:
Ավելի մանրամասն՝ blognews.am