
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս կառավարությունը չպետք է կրկնի այն սխալը, որ թույլ տվեց Հովիկ Աբրահամյանինը` կառավարության սպիտակ դահլիճում ընդունելով ոչ մոդել, ոչ էլ դերասանուհի, այլ ուղղակի ոչնչով և պոռնոտեսագրությամբ աչքի ընկած Քիմ Քարդաշյանին:
Եթե որևէ պաշտոնատար անձ ընդունելության արժանացնի քալիֆորնիացի այս պարոնին` ապա դա խայտառակություն կլինի:
Դեն Բիլզերյանն ԱՄՆ-ում կոկաինի բազմակի օգտագործումից սրտի բազմակի կաթված ստացած ծաղրածուի համարում ունի, իսկ նրա 25մլն հետևորդների մի մեծ մասը անուղեղ նմանատիպներ են, մի մասն էլ` շոկային լուսանկարներով պարզապես հետաքրքրվածներ:
Հայաստանը ո´չ պոռնոաստղերով և ո´չ էլ խաղամոլ, սեքսամոլ ու զինամոլ թմրամոլներով հայտնի դառնալու կարիք ունեցող երկիր է: Դա մեծացնում է ճանաչելիությունը մի քանի միլիոն անուղեղ և որևէ բանի անպիտան զանգվածի մոտ, բայց վարկաբեկում օտար հասարակությունների ավելի լայն շերտերի աչքում: Բանանային հանրապետության վարկանիշ ձեռք բերելուց պետք է զգուշանալ, եթե անգամ դրա գինը մի քանի հավելյալ տուրիստի հնարավոր այցելությունն է:
ՀՀ քաղաքացիությունն էլ չպետք է դառնա Սերժ Սարգսյանի աջ ու ձախ բաշխվող մեդալների պես արժեզուրկ մի բան: Քաղաքացիություն կարելի է և հաճախ պետք է շնորհել կա´մ դրա պահանջներին համապատասխանելու, կա´մ էլ Հայաստանին կամ հայերին մատուցած բացառիկ և արժեքավոր ծառայությունների համար:
Մեկը, որ ոչինչ չի արել, լեգալացված ցածր բարոյականության քարոզիչ է և առաջին անգամ է Հայաստան ոտք դնում, հայության և Հայաստանի հետ բացարձակապես կապ չունի և միայն ազգանունն ու ծագումն են մասամբ հայկական` Հայաստանի քաղաքացիության բարձր պատվին այդպես հեշտորեն ուղղակի չպետք է արժանանա»:
https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/10215032566900890?__xts__[0]=68.ARBlV1ApcV-Evevtq1ElFv_zoh_jdibsRPyIAxlDXfPMwk8yEacWDbr13Jj6sdcw6RdnkQ9M-1OhXeYHy0hwtCEk8H13EP9A5xA2CyIdgH6Dn64fjDy1g1M40Ui6hR16aWdyeLqXPsUZnxWq4tVNh2hzYy_6FSI_1Wvhul4Dwip4JhYHy76IFisSug&__tn__=-R