
Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք ռուսներին պարտական չենք , մենք ամեն բան արել ենք այդ երկրի բարօրության ու պաշտպանության համար, տալով շատ բան, չափից ավել ենք նվիրվել: Այդ նրանք են մեզ պարտք, Արցախն ու Նախիջևանը, Ղարսն ու Վանը,այդ նրանք են վաճառքի հանել մեր կենսական անհրաժեշտ տարածքները, միլիոնավոր ասիմիլացված հայերի ճակատագրեր են պարտք մեզ: Միակ երկիրն է, որտեղ հայը ամենից արագն է ասիմիլացվում, որովհետև այդ երկրում օտարներին չեն սիրել երբեք:
Օտարալեզու հայերից ամենից օտարապաշտը ռուսաստանի հայերն են եղել միշտ:Այդ երկրում ապրող բազմազգ ժողովրդների մեջ՝ ամենից ագրեսիվ պաշտպանը երկրի հայերն են եղել ու կարծում եմ դա միշտ էլ արել են վախից:
Մի վախեցեք՝ դուք այդ երկրին պարտք չունեք, դեռ իրենք են ձեզ պարտք»:
https://www.facebook.com/grant.vardanyan/posts/2170901792951465?__xts__[0]=68.ARBPtJfCBMVP1FHdShWpXQrzW6ZUtHnhBgo-CqhcOKVDtbXHZXVfOcVd838cPWWCcWOGL0IIrixoDKMRodyQWqqxvChuKsbBp8HdAIVHcmmS8HrAzdXGakZv9lrvtlRITWb3Ppg&__tn__=-R